«Բարդ ռիսկայնության և պետական ոչ առևտրային կազմակերպություններից բացի, մնացած բոլոր ոլորտներում 90 %-ով հնարավոր է կասեցնել տեսչական ստուգումները»,- կառավարության նիստում, ներկայացնելով տեսչական ստուգումների կրճատման մասին ծրագիրը, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ Այլ խոսքով, տեսչական ստուգումների կրճատման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը «միս ու արյուն» է ստացել օրինագծի տեսքով։ Հիշեցնենք, որ վարչապետն առաջարկել էլ այս տարի դադարեցնել տեսչական ստուգումները, այնուհետև դրանք իրականացնել նվազագույն չափով։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ